«Բարսելոնան» չի հրաժարվի Մարկ-Անդրե տեր Շտեգենից։
Diario Sport-ը, հղում անելով ակումբի աղբյուրներին, հերքում է ավելի վաղ տեղեկատվությունը այն մասին, թե նորեկների գրանցման համար դարպասապահին կվաճառեն։ Հաղորդվել է, որ դա կարող է տեղի ունենալ, եթե Ֆրենկի դե Յոնգը հրաժարվի հեռանալ Բարսայից։
Ո՛չ «Բարսելոնայի» մարզական ղեկավարությունը, ո՛չ էլ Չավին չեն մտածում գերմանացի դարպասապահից բաժանվելու մասին։ Նա կմնա առաջին համարը նոր մրցաշրջանում, իսկ Ինյակի Պենյան որպես պահեստային դարպասապահ:
«Բարսայի» աղբյուրներն ասում են, որ Տեր Շտեգենն անձեռնմխելի է և նրան շատ են հավատում: Կատալոնացիները հույս ունեն, որ Մարկ Անդրեն գալիք մրցաշրջանում կվերադառնա իր լավագույն մակարդակին:
«Բարսելոնան» պետք է վաճառի խաղացողներին և վերանայի պայմանագրերը ակումբի համար ավելի շահավետ պայմաններով, սակայն տեր Շտեգենի տրանսֆերը ներառված չէ կատալոնացիների ֆինանսական խնդիրների հնարավոր լուծումների ցանկում։