fbpx
Սպորտ

Բարսելոնան վերջին շրջանում դժգոհ է Ռաֆինյայի խաղից

«Բարսելոնան» վերջին շրջանում դժգոհ է Ռաֆինյայի խաղից։

Վերջին երկու հանդիպումներում, որոնց մասնակցել է եզրային հարձակվողը, նա դուրս է եկել փոխարինման, իսկ «Աթլետիկի» հետ խաղում (4:0) մնացել է պահեստայինների նստարանին։

Կատալոնական ակումբում նույնպես դժգոհ են այն փաստից, որ Բրազիլիայի հավաքականի 25-ամյա խաղացողը Չեմպիոնների լիգայի 4 հանդիպումներից ոչ մեկում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Հուլիսին «Բարսելոնան» 58 միլիոն եվրոյով «Լիդսից» գնեց Ռաֆինյային:

Լա Լիգայի մրցաշրջանի 10 խաղում նա դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Խաղացողների ավելի շատ վիճակագրություն կարելի է գտնել այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ