fbpx
Հասարակություն

SOAD-ը դրամահավաք է կազմակերպում՝ վիրավորված հայ զինվորներին օգնելու համար

Հեղինակավոր System of a Dawn խումբը, որի մենակատարը հայազգի Սերժ Թանկյանն է, հունվարի 30-ին Youtube-ի իր ալիքում առցանց դրամահավաք է կազմակերպելու։

Այս մասին տեղեկանում ենք խմբի Instagram-ի էջից։

Նշվում է, որ դրամահավաքի ընթացքում հավաքված ողջ հասույթը տրամադրվելու է Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված, մասնավորապես՝ վերջույթից կամ վերջույթներից զրկված զինվորների վերականգնման ու պրոթեզավորման համար։

Դրամահավաքի ժամանակ կլինի Genocidal Humanoidz երգի պաշտոնական պրեմիերան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ