Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ու որոշ խաղացողներ իրենց դժգոհությունն են հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենից, որի արդյունքում՝ ակումբը մտադիր է հրաժեշտ տալ իսպանացուն։
Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Նշվում է, որ մասնագետի աշխատելաոճից դժգոհ են նաև Լիոնել Մեսսին ու Ժերար Պիկեն։
Ըստ աղբյուրի՝ «Բարսայում» Սետիենին հեռացնելու մտադրությունը կարող է փոխվել, եթե մարզչին հաջողվի ակումբին դարձնել Չեմպիոնների Լիգայի ու Լա Լիգայի չեմպիոն։