fbpx
Սպորտ

Բարսելոնան ցանկանում է հրաժարվել հարձակվող Մեմֆիս Դեպայից

«Բարսելոնան» ցանկանում է հրաժարվել հարձակվող Մեմֆիս Դեպայից։

Ինչպես հայտնում է As-ը, Չավին հարձակվողի հետ հանդիպել է ԱՄՆ շրջագայության ժամանակ: Մարզիչը ցանկացել է ազնիվ լինել խաղացողի հետ և չի թաքցնում, թե ինչ իրավիճակում է գտնվում 28-ամյա ֆուտբոլիստը: Մարզիչը խաղացողին խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել, հակառակ դեպքում նա ամբողջ մրցաշրջանը կանցկացնի պահեստայինների նստարանին։

«Բարսելոնան» Մեմֆիսի համար ցանկանում է նվազագույնը 20 միլիոն եվրո։ Հաշվի առնելով, որ հարձակվողի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, ակումբը չի կարող նրա համար ավելի մեծ գումար պահանջել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ