«Լեսթեր Սիթիի» կիսապաշտպան Վիլֆրեդ Նդիդին կրկին դարձել է «Բարսելոնայի» թիրախը։ Այս մասին հայտնում է բրիտանական մամուլը։
Կատալոնացիները ցանկանում են ձեռք բերել Նդիդիին հաջորդ ամառ: 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո Վիլֆրիդը դառնում է ազատ գործակալ և կկարողանա անվճար փոխել թիմը։
Նշվում է նաև, որ Նդիդին Մառախլապատ Ալբիոնում մնալու տարբերակ ունի։ Լոնդոնի «Տոտենհեմը» նույնպես ցանկանում է ձեռք բերել «աղվեսների» կիսապաշտպանին: