«Բարսելոնան» ու «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել։
Այս հնարավորության մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրը նշում է, որ իսպանական ակումբը կարող է Ֆելիպե Կոուտինյոյին, ով այս պահին վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», տալ լոնդոնյան ակումբին ու փոխարենը ստանալ կիսապաշտպան Նգոլո Կանտեին։
Նշվում է նաև, որ «Չելսին» ցանկանում էր Կանտեի համար ստանալ 70 միլիոն եվրո, իսկ «Բարսան» իր հերթին Կոուտինյոյին գնահատում է 60-ից 70 միլիոն եվրո։