«Բարսելոնան» թիմի նորեկների գրանցելու համար որոշել է ազատվել կենտրոնական պաշտպաններից մեկից, հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը որոշել է ձմեռային տրնասֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենին։
Նշվում է, որ «Կապտանռնագույնները» 28-ամյա խաղացողի վաճառքից կարող են վաստակել մոտ 30 միլոն եվրո։
Քրիստենսենը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 75 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։