Բարսելոնան որոշում է կայացրել Չավիի փոխարինողի վերաբերյալ

Հրապարակող՝

Բարսելոնան որոշում է կայացրել Չավիի փոխարինողի վերաբերյալ

«Բարսելոնան» որոշում է կայացրել կատալոնական թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Չավիին փոխարինողի հարցում։

Ինչպես հայտնում է As-ը, Ռոբերտո Դե Զերբիի թեկնածությունը հավանության է արժանացել ակումբի նախագահ Ժոան Լապորտայի և մարզական տնօրեն Դեկուի կողմից։

Գործարքն իրականացնելու խոչընդոտը Դե Զերբիի՝ «Բրայթոնի» հետ պայմանագրով նախատեսված փոխհատուցման չափն է, որը կազմում է 10 միլիոն եվրո։ Իտալացու ներկայացուցիչները «Բարսելոնային» խնդրել են սպասել, նրանք փորձում են համաձայնության գալ անգլիական ակումբի հետ այդ հարցում։

Նշվում է, որ իր հերթին «Բարսելոնայի» ղեկավարները խոստացել են հուլիսի 1-ից Ռոբերտոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել, եթե կատալոնական ակումբը պայմանագրի փոխհատուցուման գումար չվճարի անգլիական ակումբին։

Ամենաթարմ