fbpx
Սպորտ

Բարսայի նախագահը չի բացառել Ինյեստայի ու Մեսսիի վերադարձը

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ՊՍԺի աստղ Լիոնել Մեսսիի ու «Վիսել Կոբեյի» կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հնարավոր վերադարձի մասին։

Լապորտայի խոսքով՝ ինքը չի բացառում, որ Մեսսին ու Ինյեստան մի օր կվերադառնան «Բարսա», ինչպես դա տեղի ունեցավ Դանի Ալվեսի հետ։

Նա նշել է, որ խոսքը գնում է 2 տպավորիչ խաղացողների մասին ու ինքը չի կարող կանխագուշակել ապագան, իսկ կյանքում չես կարող ոչինչ բացառել։

Լապորտայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ վերջերս կատալոնական ակումբ վերադարձավ բրազիլացի Դանի Ալվեսը, ով «Բարսայի» հետ կես տարվա պայմանագիր կնքեց։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ