Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»։
Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։
Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է հռոմեական ակումբում տեսնել անձամբ Ժոզե Մոուրինյոն, ով ցանկանում է մինչև ամառվա վերջ ուժեղացնել պաշտպանական գիծը։
Այլ մանրամասներ չի հաղորդվում։