«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է անցած ամռանը «Բարսելոնայից» հեռանալու հանգամանքների մասին։
Նա նշել է, որ շատ ծանր էր «Բարսելոնայից» հեռանալը:
«Կային խոսակցություններ, որոնք հետագայում հաստատվեցին։ Այդ հանգամանքն ամենաշատն է ինձ խոցել։
Կումանը զանգեց և ասաց, որ չի տեսնում ինձ իր ծրագրերում։ Ես կարող էի ասել, որ պայմանագիր ունեմ և չհեռանալ «Բարսելոնայից», բայց ես չէի ցանկանում խնդիրներ ստեղծել։ Հպարտության զգացումից դրդված ես հեռացա»,-ասել է Սուարես:
Այս մասին տեղեկանում ենք Onda Cero–ից։