fbpx
Սպորտ

Բարսելոնայի դարպասապահը վնասվածք է ստացել

«Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը վնասվածք է ստացել մարզման ժամանակ:

Այս մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ 29-ամյա դարպասապահը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել: Ապաքինման համար դարպասապահից կպահանջվի 6 շաբաթ:

Այսպիսով, Սիլեսենը բաց կթողնի Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի շրջանակում Մադրիդի «Ռեալի» դեմ կայանալիք խաղերը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ