«Բարսելոնայի» նախկին նախագահ ժոան Լապորտան խոսել է Անտուան Գրիզմանի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության մասին:
«Կարծում եմ՝ «Բարսելոնայի» երկրպագուների մեծ մասը դեմ է Գրիզմանի տեղափոխությանը:
Պատճառներից մեկը տրանսֆերային արժեքն է: Կան մի շարք այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են խաղալ նման մակարդակով: Ամեն դեպքում, եթե տրանսֆերը կայանա՝ երկրպագուները կաջակցեն Գրիզմանին, ինչպես աջակցել են «Բարսելոնա» տեղափոխված մյուս ֆուտբոլիստներին»,- Լապորտայի խոսքը մեջբերել է Marca-ն: