Իսպանիայի Գավաթի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Սևիլիային»:
Խաղն ավարտվեց Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմի ջախջախիչ հաղթանակով` 6:1:
«Կապտանռնագույնների» կազմում դուբլով աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյոն, մեկական անգամ գոլ խփեցին Իվան Ռակիտիչը, Սերխի Ռոբերտոն, Լուիս Սուարեսը և Լիոնել Մեսսին:
«Սևիլիայի» կազմում գոլ խփեց Գիլյերմե Արանան: Նշենք, որ խաղի 27-րդ րոպեին Էվեր Բանեգան չկարողացավ անվրեպ իրացնել նշանակված 11 մետրանոցը:
Այսպիսով, «Բարսելոնան» ընդհանուր 6:3 հաշվով հաղթեց «Սևիլիային» և դուրս եկավ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչ:
Հաղորդում է armsport.am-ը։
