Բարսելոնան միլիոններ է ծախսում, բայց այդպես էլ չի կարողանում հաղթել Չեմպիոնների լիգան. Ռոնալդու

Ամենադիտվածներ

Թուրքիան արձագանքել է ԵԽ-ի որոշմանը

Պորտուգալիայի և Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Marca օրաթերթին հարցազրույց է տվել, որում հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի «Յուվենտուսի» հետ միասին հաղթել ակումբային գլխավոր առաջնությունում։

«Սա կլինի՞ «Յուվենտուսի» տարին․ «Յուվենտուսը», «Ռեալը» և «Բարսելոնան» միշտ ձգտում են հաղթել, որ Չեմպիոնների լիգայում հաղթողը միայն մեկն է: Ես կբերեմ «Բարսելոնայի» օրինակը. վերջին 5 տարում նրանք որքա՞ն գումար են ներդրել ֆուտբոլիստների համար, բայց, միևնույնն է, Չեմպիոնների լիգան չեն հաղթել: Պետք է հասկանալ, որ ամեն ինչ մի փոքր այլ կերպ է գործում:

«Յուվենտուսը» լավ է ամրապնդվել: Սա թիմ է, որը պայքարելու է հաղթանակի համար, ինչպես միշտ: Բայց հնարավոր հաղթանակը շատ գործոններից կախված կլինի. խաղացողներից, պատահական իրադարձություններից, վնասվածքներից, հաջողությունից… Բայց ես միշտ ասում եմ, որ մենք տարված չենք Չեմպիոնների լիգայում հաղթանակով: «Յուվենտուսը» կհաղթի Չեմպիոնների լիգան. եթե ոչ այս տարի, ապա, հուսով եմ, երկու տարուց դա տեղի կունենա՝ հաշվի առնելով, թե ինչպես է թիմն աշխատում: Ակումբն ամեն բան ունի հաղթելու համար», – ասել է Ռոնալդուն։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ