fbpx
Սպորտ

Բարսելոնայի և ՊՍԺ-ի ղեկավարները կքննարկեն Նեյմարի տեղափոխության հարցը

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն և ՊՍԺ-ի սեփականատեր, շեյխ Նասեր Ալ-Խելայիֆին կհանդիպեն Նիոնում Չեմպիոնների լիգայի վիճակահանության ավարտից հետո: Այս մասին հայտնում է կատալոնական Sport.es պարբերականը:

Հանդիպման ընթացքում ղեկավարները կքննարկեն Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքի մանրամասները: Սպասվում է, որ վերջնական համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն այսօր:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի վիճակահանությունը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ