«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Պատրիկ Կլյուվերտը միացել է Լա Լիգայի ակումբին՝ որպես ակադեմիայի տնօրեն։
Կլյուվերտը 2 տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնա»-ի երիտասարդական «Լա Մասիա» ակադեմիայի հետ այն բանից հետո, երբ հեռացվել է Կամերունի մարզիչի օգնականի պաշտոնից այս ամսվա սկզբին։
Նա «Կամպ Նոու»-ում 308 խաղի ընթացքում դարձել է 145 գոլի հեղինակ։
Կլյուվերտը ասել է, որ ինքը երջանիկ է տուն վերադառնալու համար։
«Ես անհամբեր սպասում եմ նոր շրջանին և իմ առև մարտահրավեր ունեմ պահելու «Բարսելոնան» աշխարհի լավագույն թիմերի մեջ»,-նշել է նա։
Հոլանդացի խաղացողը, որն իր ազգային հավաքականի համար 40 գոլ է խփել, իր կարիերան սկսել է «Այաքս»-ում, որտեղ 18 տարելան հասակում դարձել է ամենաերիտասարդ ռմբարկուն Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
«Ես մեծացել եմ «Այաքս»-ում, որը շատ նման է «Լա Մասիա»-ին։ Ես կարծում եմ, որ ես շատ բան կարող եմ անել «Բարսելոնա»-ի երիտասարդ խաղացողների զարգացման համար»,-ասել է հոլանդացին։