fbpx
Էկո

Սևանի մակարդակը վերջին օրերին բարձրացել է 3սմ-ով (ՆԿԱՐՆԵՐ)

Սևանա լճի մակարդակն ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 3սմ-ով և կազմել 1900.70մ (18.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18սմ-ով։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄ նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի Facebook-ի էջից։

Նշվում է, որ Արփա-Սևան ջրատարով ապրիլի 12-18-ն ընկած ժամանակահատվածում, Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 10.337մլն/մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 18-ը ներառյալ՝ 50.902մլն/մ³:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ