fbpx
Մշակույթ

Հայ-ռուսական բարեկամության հուշարձան

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի Ռուսաստանի հրապարակում նախատեսվում է տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան:
Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի ապրիլի 4-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հաստատել է մրցույթի հետևյալ չափորոշիչները՝

Մրցույթին կարող են մասնակցել մասնագիտական կրթություն ունեցող քանդակագործներ Հայաստանից և Ռուսաստանից:

Մրցույթին մասնակցելու համար ընդունվում են հայտեր, որոնք ներառում են մասնագիտական կրթության վկայականը հավաստող փաստաթղթեր, էսքիզ, նախ­կինում արված կամերային-թեմատիկ քանդակների/աշխատանքների լուսանկարներ (առկայության դեպքում):
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. սեպտեմբերի 10-ը:
Քվեարկությունը կանցկացվի փակ-գաղտնի եղանակով:
Ստեղծագործության նյութի ընտրությունն ազատ է։
Ստեղծագործության ոճի ընտրությունն ազատ է։
Ստեղծագործության չափսը պետք է համապատասխան լինի տեղադրման տեղանքին:
Քանդակի առավելագույն բարձրությունը պետք է չգերազանցի 6 մետրը՝ ներառյալ պատվանդանը:
Ստեղծագործությունը խորհրդանշական-պայմանական ձևով պետք է արտացոլի հայ-ռուսական պատմական առնչությունները, երկու պետությունների բարեկամական հարաբերությունները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ