Հոկտեմբերի 26-ին Արցախի քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ բարեկարգվում է Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող ավտոճանապարհը։
«ԱՀ (Մ-2) Ստեփանակերտ-Դրմբոն մայրուղուց Աստղաշեն-Պատարա տանող 8,7 կմ ավտոճանապարհը կասֆալտապատվի։ Ներկա դրությամբ ընթանում են հողային աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները կատարում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Ծրագիրն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
- Արցախի Աստղաշենի տարածքում կառուցվող նոր բնակավայրում շարունակվում են շինարարական աշխատանքները
- Արցախի Իվանյան համայնքում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են
Ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022թ.-ի հոկտեմբեր ամսին»,- ասվում է հաղորդագրության մեջ։