Կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանը։
Սակայն կիսապաշտպանը դիտարկվում է որպես այլընտրանք։ Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսան» կգնա Կոմանին գնելուն, եթե չկարողանա հաջողության հասնել Լաուտարո մարտինեսի կամ Նեյմարի տրանսֆերների ձեռք բերման հարցում։
Վերոնշված 2 ֆուտբոլիստները հանդիսանում են իսպանական ակումբի տրանսֆերային հիմնական նպատակները։