«Բարսելոնան» Twitter-ի պաշտոնական էջում հրապարակում է արել, որտեղ ներակայցրել է 17 պատճառ այն մասին, թե ինչու է հենց հավաքականի ավագ Լիոնել Մեսսին արժանի ՖԻՖԱ-ի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանանալու:
1. Հաղթանակ Իսպանիայի առաջնությունում ու Սուպերգավաթում:
2. Լա լիգայի լավագուն ռմբարկու
3. «Ոսկե խաղակոշիկ»-ի հաղթող
4. Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու
5. Խփել է 600-րդ գոլը «Բարսելոնա»-ի կազմում՝ ակումբի ռեկորդ.
6. Խփել է ամենաշատ գոլերը տուգանայինից կատարած ուղիղ հարվածով (6) թոփ-5 լիգաների խաղացողների շրջանում:
7. Խփել է 400-րդ գոլը Լա լիգայում՝ մրցաշարի ռեկորդ:
8. 6-րդ անգամ կարիերայում հատել է մրցաշրջանում 50 գոլի սահմանը:
9. Իսպանիայի առաջնությունում նոր ռեկորդ է գրանցել հաղթանակների քանակով: Նախորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ավագ Իկեր Կասիլյասին (334)
10. Գերազանցել է Չավիի ռեկորդը (477) «Բարսելոնա»-ի կազմում տոնած հաղթանկների թվով.
11. «Բարսելոնա»-ի կազմում 10 անգամ հաղթել է Պրիմերայում՝ ակումբի ռեկորդ.
12. Դարձել է լավագույնը արդյունավետ փոխանցումների թվով Լա լիգայի 2018/19 մրցաշրջանում (13).
13. Բրոնզե Մեդալ է նվաճել Արգենտինայի հավաքականի կազմում ԱՄերիկայի Գավաթի խաղարկությունում:
14. 11-րդ անգամ անընդմեջ գերազանցել է 20 գոլի սահմանը Իսպանիայի առաջնությունում, որով միակն է պատմության մեջ:
15. Գերազանցել է 50 գոլի սահմանը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում՝ 2-րդ ցուցանիշը մրցաշարի պատմության մեջ:
16. Հատել է 50 հեթ-թրիկի սահմանը:
17. Դարձել է միակ ֆուտբոլիստն, ով գոլի հեղինակ է դարձել Իսպանիայի Գավաթի 6 եզրափակչում:
Հիշեցնենք, որ Մեսիի հետ այս մրցանակի համար պայքարում էին նաև «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:
😍 Leo's 2018/19 season #Messi
🏆 League
🏆 Spanish Super Cup
👟 Golden Shoe
⚽ Top scorer in the @ChampionsLeague
⚽ Pichichi
✨ Top for league assists
💥 Most free-kick goals
⚽ 51 goals in 50 gamesEtc, etc, etc… 👇https://t.co/6EcV5vqAiA
— FC Barcelona (@FCBarcelona) September 23, 2019