Վերջերս կրկին ակտիվացել են այն խոսակցությունները, ըստ որոնց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է Մադրիդի «Աթլետիկո»-ից տեղափոխվել «Բարսելոնա»-ի: Նախորդ ամռանը Գրիզմանը մերժել էր կատալոնական ակումբի առաջարկը։
«Կապտանռնագույններ»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է այս լուրերը։ Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն․
«Գրիզմանը գործող պայմանագիր ունի Մադրիդի «Աթլետիկո»-ի հետ: Նա հիանալի խաղացող է ու կցանկանայի նրան հետագայում ևս տեսնել Պրիմերայում: Մեծագույն ֆուտբոլիստները խաղում են Լա Լիգայում: Տեղափոխության հարցում վերջին խոսքը միշտ լինում է ֆուտբոլիստինը: Գրիզմանի պես աշխարհահռչակ ֆուտբոլիստներին բարդ է համոզելը, որպեսզի փոխեն ակումբային գրանցումը: Դեռևս չենք քննարկում նրա տրանսֆերը», – ասել է Բարտոմեուն։