Սպորտ
21:00 17/05/2020

Բրասելոնան Հավերցի տրանսֆերի դիմաց առաջարկում է իր երեք խաղացողներին

Sport1-ի հաղարդմամբ՝ «Բարսելոնայի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկ շարունակում էմնալ «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը։ Կատալոնական ակումբը Հավերցի տրանսֆերի դիմաց պատրաստ է երեք խաղացող առաջարկել։

Խոսքը գնում է կիսապաշտպան Կառլես Ալենյայի և պաշտպան Էմերսոնի մասին, որոնք վարձավճարով են հանդես գալիս «Բետիսի» կազմում, ինչպես նաև Մարկ Կուկուրելյայի, ով ևս վարձավճարով խաղում է «Խետաֆեում»:

Պարբերականը հայտնում է, որ սա «Բայերի» համար լավ առաջակ է, քանի որ ակումբը փնտրում է կենտրոնական պաշտպան։ Էմերսոնը կարող է գրավիչ տարբերակ լինել գերմանական ակումբի համար:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ