Բայեր

  • Մուսա Դիաբին հետաքրքրված է Ռեալով

    Մուսա Դիաբին հետաքրքրված է Ռեալով

    Լևերկուզենի «Բայեր» Մուսա Դիաբին հետաքրքրված է Մադրիդի «Ռեալով»: 22-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում մադրիդյան ակումբը։ Մադրիդի «Ռեալը» հետևում է Մուսա Դիաբիին, բայց տրանսֆերն ավելի իրատեսական կդառնա, եթե որոշ խաղացողներ լքեն մադրիդյան թիմը: Խոսքը, մասնավորապես, կիսապաշտպան Էդեն Ազարի մասին է, ով գործնականում խաղաժամանակ չի ստանում «Ռեալում»։ Դիաբիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո…

  • Բավարիան նոր ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում

    Բավարիան նոր ռեկորդ է սահմանել Բունդեսլիգայում

    Մյունխենի «Բավարիան» նոր ռեկորդ է սահմանել Գերմանիայի Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է Gracenote Live-ը։ «Բավարիան» առաջնության վերջին խաղում կարողացավ 5-1 հաշվով հաղթել տանտերերին՝ «Բայեր» Լևերկուզենին։ Բոլոր 5 գոլերը մյունխենցիները խփել են առաջին կեսում։ Սա ռեկորդային է։ Առաջին անգամ Բունդեսլիգայում որևէ թիմ հյուրընկալվելիս հաղթում է տանտիրոջը առաջին խաղակեսում 5 գնդակի տարբերությամբ։

  • Բունդեսլիգայի 2020-ի լավագույն գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բունդեսլիգայի 2020-ի լավագույն գոլը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Վալենտինո Լազարոյի խփած գոլը՝ «Բայերի» դարպասը, ճանաչվել է 2020 թվականի Բունդեսլիգայի լավագույն գոլ։ Այս մասին տեղեկանում ենք Բունդեսլիգայի Youtube-ի պաշտոնական ալիքից։

  • Ատլետիկոյի պաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Բայերում

    Ատլետիկոյի պաշտպանը հնարավոր է կարիերան շարունակի Բայերում

    Լրագրող Նիկոլա Շիրան Twitter-ի իր էջում հայտնել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Սանտիագո Արիասը հնարավոր է կարիերան շարունակի Լևերկուզենի «Բայերում»: Լրագրողը հայտնել է, որ պաշտպանը «Բայերի» հետ համաձայնեցրել է հնգամյա պայմանագրի պայմանները: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար ակումբը վճարելու է մոտ 13 միլիոն եվրո: Մինչ այս հայտի էր, որ Արիասի ծառայություններով հետաքրքրված էին «Ռոման»,ՊՍԺ-ն, «Էվերթոնը»:

  • Azat TV

    Բայերի կիսապաշտպանը ցանկանում է տեղափոխվել Չելսի

    «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցին թույլատրել են հեռանալ Գերմանիայի հավաքականի ճամբարից՝ «Չելսիի» հետ պայմանագիր կնքելու համար: Հյատնի է, որ ապագայում ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի ակումբի հետ, որը նախատեսված կլինի 5 տարվա համար, իսկ «Բայերը»  կստանա 80 միլիոն եվրոյի փոխհատուցում, և ևս 20 միլիոն եվրո կտրամադրվի որպես բոնուսներ: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։

  • Azat TV

    Հավերցը կարիերան կշարունակի Չելսիում

    «Բայերի»  կիսապաշտպան Կայ Հավերցի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի «Չելսիում», քանի որ ակումբը վերջնական համաձայնության է եկել Հավերցի անձնական պայմանագրի կետերի հարցում: Նրանք կկնքեն 5 տարվա պայմանագիր: Հավելելենք, որ «Չելսին» դեռևս համաձայնության չի եկել «Բայերի» հետ Հավերցի տրանսֆերային արժեքի հարցում: Բանակցությունները շարունակվում են: Այս մասին տեղեկանում…

  • Ինտերը մարզվում է օրուգիշեր․ Կոնտե

    Ինտերը մարզվում է օրուգիշեր․ Կոնտե

    Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչում «Բայերի» դեմ սպասվող խաղի մասին։ ««Բայերում» հանդես են գալիս շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ: Մենք պետք է շատ զգույշ լինենք, որպեսզի մրցակիցը չկարողանա հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն ստեղծել: «Ինտերը» մարզվում է օրուգիշեր: Մենք ամեն ինչ անելու ենք Եվրոպայի լիգայում հաղթելու համար»,- Կոնտեի խոսքերը փոխանցում է…

  • Էդեն Ազարը նշել է պատմության՝ իր տեսած ամենաանհավանական գոլը

    Էդեն Ազարը նշել է պատմության՝ իր տեսած ամենաանհավանական գոլը

    Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ընթացում անդրադարձել է Չեմպիոնների լիգայում իր տեսած ամենագեղեցիկ գոլերին։ «Երկու տարի առաջ Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Յուվենտուսի» դարպասը խփած գոլը։ Նստած էի հեռուստացույցի առաջ ու բերանս ուղղակի բաց մնաց․ «Օօօօ, այ սա գոլ էր»։  2018-ի եզրափակչում Գարեթ Բեյլն էլ գերազանց գոլ խփեց «Լիվերպուլին»։ Ուղղակի…

  • Հավերցը կարող է լքել Բայերը

    Հավերցը կարող է լքել Բայերը

    Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը կարող է լքել ակումբը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Նրանով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան» ու Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին հայտնում է Kicker-ը։ Նշվում է, որ «Բայերը» պատրաստ է Հավերցին բաց թողնել 100 միլիոն եվրոյի դիմաց։  

  • Բայերի 19-ամյա ֆուտբոլիստը Ֆիորենտինայի դիտակետում է

    Բայերի 19-ամյա ֆուտբոլիստը Ֆիորենտինայի դիտակետում է

    Calcio Italia-ի հաղորդմամբ՝ «Բայերի» 19-ամյա ֆուտբոլիստ Պաուլինյոյի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինան»։ Ակումբը ֆուտբոլիստի համար առաջարկել է 15 միլիոն եվրո։ Մինչ այս հայտնի էր, որ «Միլանը» ևս հետաքրքրված է Պաուլինյոյի ծառայություններով: Պաուլինյոն Բունդեսլիգայի այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 13 հանդիպման ու դարձել ՝ 3 գոլի հեղինակ:

  • Բավարիայում տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է․ Ֆլիկ

    Բավարիայում տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է․ Ֆլիկ

    Երեկ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում Մյունխենի «Բավարիան» հաղթեց «Բայերին» 4-2 հաշվով։ Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է այդ հաղթանակը։ «Մենք շատ հպարտ ենք, որ արեցինք դա: Թիմը վերջին մի քանի շաբաթների ընթացքում խաղաց սենսացիոն, տրամադրությունը պարզապես ֆանտաստիկ է: Հաճելի է տեսնել, որ խաղացողները հավատում են իրենց ուժերին: Մենք պարզապես շատ ուրախ ենք:…

  • Գվարդիոլան բանակցում է Բայերի կիսապաշտպանի հետ

    Գվարդիոլան բանակցում է Բայերի կիսապաշտպանի հետ

    «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլին, ամենայն հավանականությամբ, մարզական կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմյեր լիգայում: Հայտնի է, որ ֆուտբոլիստի հետ անձամբ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:    

  • Բունդեսլիգայի ներկայացրել է մրցաշրջանի լավագույն խաղացողի տիտղոսի հավակնորդների ցանկը

    Բունդեսլիգայի ներկայացրել է մրցաշրջանի լավագույն խաղացողի տիտղոսի հավակնորդների ցանկը

    Բունդեսլիգան ներկայացրել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման համար հավակնորդներիի ցուցակը: Մրցանակը հավակնում են ստանալ յոթ ֆուտբոլիստներ, ովքեր ընթացիկ առաջնության ընթացքում ստացել են ամսվա լավագույն խաղացողի մրցանակ: Ցուցակը հետևյալն է. Ռոբերտ Լևանդովսկին, Սերժ Գնաբրին (երկուսն էլ «Բավարիա»), Ջեյդոն Սանչոն, Էրլինգ Հոլանդը (երկուսն էլ ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Ամին Հարիտը («Շալկե»), Տիմո Վերները («Լայպցիգ»), Կայ Հավերցը («Բայեր»): «Բավարիայի»…

  • Չելսին կհրաժարվի Կանտեի ծառայություններից

    Չելսին կհրաժարվի Կանտեի ծառայություններից

    The Times-ի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հրաժարվել թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններից։ Կանտեի վաճառքից ակնկալած գումարով «Չելսին» մտադրություն ունի իրականացնել գերմանական «Բայեր Լևերկուզենի» 21-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի տեղափոխությունը: «Բայերի» հետ Հավերցի պայմանագիրը  նախատեսված է մինչև 2022թ․ հունիս։