Sport-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» որոշել է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Ժան-Կլեր Տոդիբոյին։
Կատալոնական ակումբը ցանկանում է բարելավել ֆինանսական վիճակը «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար պաշտոնական առաջարկ անելուց առաջ։
Տոդիբոն վարձակլությամբ խաղում է «Շալկե»-ի կազմում։ Ակումբը իրավունք ունի նրան 25 միլիոն եվրոյով գնելու։ Հաղորդվում է, որ Տոդիբոյի տրանսֆերով հետաքրքրված են նաև «Էվերթոնն» ու «Բայերը»։