Ներկայիս քաթարական «Ալ-Սադ»-ի գլխավոր մարզիչ, «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին, խոսել է Կատալոնական ակումբի անհաջող ելույթների մասին:
«Ես չգրված կանոն գիտեմ՝ եթե թիմում աշխատում են բոլորը, ապա պաշտպանությունում խնդիրներ չեն լինի: Նախորդ մրցաշրջանում քննադատում էին Բուսկետսին կամ Ռակիտիչին:
Սակայն կարծում եմ՝ խնդիրը նրանում է, որ հարձակման գիծը պատշաճ օգնություն չի ցուցաբերում պաշտպանությանը:
Եթե դա շարունակվի այդպես, «Բարսա»-ն ավելի է տանջվելու: Այս պարագայում թիմը ոչինչ չի կարող անել, եթե նույնիսկ 3 Կազեմիրո կամ 3 Մակելելե ունենա»,- իսպանացու խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով Diari ARA-ին:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը վատ են մեկնարկել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում՝ 5 տուրից հետո վաստակելով ընդամենը 7 միավոր:
