Բարսելոնայի ու Իվան Ռակիտիչի հարաբերությունները լարվում են

Հրապարակող՝

32.thumb

Ամենադիտվածներ

Marca-ի տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» ուզում է վաճառել  կիսապաշտպան Իվան Ռակիտիչին։ Մինչդեռ  Ռակիտիչը ակումբի որոշման հետ համաձայն չէ, ինքը մտադիր է ավարտին հասցնել թիմի հետ իր պայմանագիրը, որն ավարտվում է 2021-ի ամռանը։

Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլիստը՝ որպես ազատ գործակալ ուզում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։ Քննարկվում է Ռակիտիչին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ փոխանակելու տարբերակը, սակայն խորվաթ ֆուտբոլիստը չի ուզում տեղափոխվել իտալական ակումբ։

Վերջին հատվածում կատալոնական ակումբը Ռակիտիչի տրանսֆերը առաջարկել է «Յուվեին» ու «Ինտերին»։  Ակումը հույս ունի, որ կկարողանա խորվաթ ֆուտբոլիստին ներառել Լաուտարո Մարտինեսի գործարքում։

Սակայն ֆուտբոլիստի համար առավել նախընտրելի տարբերակ են «Ատլետիկոն» կամ «Սևիլյան»։  Իվան Ռակիտիչը Իսպանիայում իրեն ավելի լավ է զգում՝ չնայած այս ակումբները պատրաստ չեն «Բարսելոնայի» առաջարկած գումարը վճարելուն։

Այս պահին կատալոնական ակումբը փորձում է համոզել Ռակիտիչին, որ հեռանա ակումբից՝ հասկացնելով նրան, որ մյուս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում։

Մինչ այս քննարկումները տեղեկություններ կային, որ Ռակիտիչով հետաքրքրվում են «Տոտենհեմը», «Ատլետիկոն» ու «Սևիլյան»։ Հայտնի էր դարձել նաև, որ «Բարսելոնան» պատրաստ է 20 մլն եվրոյով բաց թողնել ֆուտբոլիստին։

 

 

 

 

Ամենաթարմ