fbpx
Սպորտ

Բարսելոնայի ղեկավարությունն ու Գրիզմանը սկսել են բանակցությունները, երբ ֆրանսիացու հրաժարագիրը 200 միլիոն եվրո է եղել

«Բարսելոնան» բանակցություններ է վարել Անտուն Գրիզմանի հետ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը կազմել է 200 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է իսպանական El Mundo հանդեսը պնդում է։

El Mundo-ն հաղորդում է, որ ունի փոստային նամակներ, որոնք ապացուցում են, որ կողմերը միմյանց միջև բանակցությունների մեջ են եղել 2019 թվականի մարտից:

Գրիզմանի հրաժարագինը 200 միլիոնից 120 միլիոն եվրո է դարձել հուլիսի 1-ին, ինչից 11 օր անց «կապտանռնագույնները» ձեռք են բերել ֆրանսիացուն:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանի տեղափոխությունից հետո «Աթլետիկոն» հանդես էր եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ակումբը պահանջում է «Բարսելոնայից» վճարել ևս 80 միլիոն եվրո, քանի որ կողմերը համաձայնության են հասել միմյանց հետ մինչև հուլիսի 1-ը:

Հավելենք, որ Անտուան Գրիզմանը «Բարսելոնայի» կազմում նոր մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման ու 2 գոլ է խփել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ