Բարտոմեու. Նեյմարի վերադարձն անհնար է

Հրապարակող՝

Բարտոմեու. Նեյմարի վերադարձն անհնար է

Ամենադիտվածներ

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է Նեյմարի վերադարձը կատալոնական ակումբ.

«Ես շփվել եմ Նեյմարի հետ, մի քանի անգամ հանդիպել ենք, սակայն նրա ներկայացուցիչները երբեք վերադարձի մասին չեն խոսել: Ոչ ոք չի զանգել ինձ այդ հարցով: Նեյմարը պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ: Նա այնտեղ երկրորդ մրցաշրջանն է անցկացնում ու դժվար է պատկերացնել, որ Նեյմարին կվաճառեն:

Մենք չենք ցանկանում վերադարձնել նրան:

«Բարսելոնան» ընտրել է այլ ճանապարհ՝ Դեմբելեի և Կոուտինյոյի հետ միասին: Պետք է առաջ գնանք այդ ֆուտբոլիստների հետ: Նրանք ակումբի պատմության երկու ամենամեծ ներդրումներն են ու մենք վստահում ենք նրանց 100%-ով»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Radio Kanal Barcelona-ն:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ