«Բարսելոնան» մտադիր է վերջնական առաջարկ անել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի համար: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի՝ բանակցություններն կվարի անձամբ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն: Չի բացառվում, որ Բարտոմեուն կմեկնի Փարիզ՝ քննարկելու Նեյմարի տեղափոխության պայմանները:
Նշենք, որ Նեյմարի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին հունիսի 30-ին: Անցած մրցաշրջանում Նեյմարը ակումբային բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 23 գոլիև 13 գոլային փոխանցման հեղինակ: