Այսօր Բիշկեկում կանանց իրավունքների պաշտպանության կարգախոսով մարդիկ ցույց են անցկացրել: Ցույցի ժամանակ մի խումբ դիմակավոր մարդիկ հարձակվել են ցուցարարների վրա:
Հարձակվողները կրել են ավանդական ղրղզական գլխարկներ, մինչ ոստիկանների դեպքի վայր ժամանելը գրոհայինների մեծ մասը փախել է: Ոստիկանները ձերբակալել են նաև ցուցարարների, իրենց իսկ անվտանգության ր նաև այն պատճառով, որ ցույց արտոնված չի եղել: Վիրավորների մասին դեռևս ինֆորմացիա չկա:
Ցուցարարների վրա հարձակվելու դրդապատճառն այս պահին հայտնի չէ: