fbpx
Հասարակություն

Լարված իրավիճակ Գյումրիում. մեծ թվով ցուցարարներ բերման ենթարկվեցին ռուսական ռազմաբազայի մոտ ակցիայի վայրից

Ազգային Ժողովրդավարական Բևեռի ներկայացուցիչները «Բացե’ք Բերձորի միջանցքը», «Դո’ւրս ՀԱՊԿ֊ից» ,«Ո’չ ռուսական օկուպացիային» ցուցապաստառներով ու կոչերով մոտեցան 102֊րդ ռուսական ռազմաբազային, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին տեղակայված։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ հենց ռուսներն են շրջափակել Լաչինի միջանցքը, իսկ ռազմաբազան հանուն Արցախի ապաշրջափակման շրջափակելն իրենց իրավունքն է։ «Ոտքի կանգնեք հանուն հայրենիքի, հանուն արժանապատվության»,- կոչ էին անում ցուցարարները։ Նրանք ոստիկաններին հորդորում էին միանալ իրենց։ Ցուցարարները համայն հայությանը կոչ էին անում արգելափակել ռուսական բոլոր կառույցների դռները: «Արցախը ռուս-թուրքական սիրավեպի պատճառով սովամահ է լինում»,-բացականչում էին ցուցարարները։

Ոստիկանները կարճ ժամանակ անց ընթերցեցին Հավաքների ազատության մասին օրենքը` հայտարարելով, որ ակցիայի մասնակիցներըկարգ են խախտում և սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին՝ նաև ուժ կիրառելով։ Այս պահին լարված իրավիճակը պահպանվում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ