Բաշկորտոստանի Հանրապետության Իշբուլդինո գյուղում ծերանոց է հրդեհվել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ երբ փրկարարները ժամանել են դեպքի վայր, մեկհարկյա փայտե շենքն արդեն ամբողջությամբ այրված է եղել։
Ըստ աղբյուրի՝ շենքում եղել է 16 մարդ, որոնցից 5-ին հաջողվել է փրկվել։ Նրանք եղել են ծերանոցի աշխատակիցները, իսկ շենքի ծեր բնակիչները զոհվել են։
Նշվում է նաև, որ հարուցվել է քրգործ։