Բասկետբոլի Ա լիգայի 2018/19 թթ. մրցաշրջանի 18-րդ տուրում «Արցախը» սեփական հարկի տակ հավասար պայքարում 107-102 հաշվով առավելության է հասել «Ուրարտու Վիվառո» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Մոնտի Բոյկինսը (Ուրարտու Վիվառո), ով վաստակել է 32 միավոր:
Բոյկինսը «Արցախի» հետ մրցավեճում խաղադաշտում անցկացրել է 25 րոպե, 7 անգամ տիրել է օղակից անրադարձող գնդակին, և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:
Հաղորդում է armsport.am-ը։
