fbpx
Սպորտ

Բավարիան ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Տիմո Վերներին

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Գերմանիայի ազգային հավաքականի ու «Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերների ծառայություններով: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Նշվում է, որ մյունխենյան ակումբը մտադիր է ամեն գնով ձեռք բերել 23-ամյա հարձակվող այս տրասնֆերային պատուհանի ընթացքում: «Բավարիան» պաշտոնական առաջարկ է կատարել «Լայպցիգին»՝ առաջարկելով 25 միլիոն եվրո, սակայն «Լայպցիգը» պահանջում է ևս 15 միլիոն եվրո:

Նշենք, որ նախորդ մրցաշրջանում գերմանացի հարձակվողը «Լայպցիգի» կազմում 37 խաղում դարձել է 19 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ