Մյունխենի «Բավարիան» հանրային կերպով հեգնել է «Բարսելոնային»՝ հիշեցնելով երկամյա վաղեմության ջախջախիչ պարտության մասին։
«Ուրախ 2-8 նրանց, որոնք տոնում են»,- երեկվա ամսաթիվը նկատի ունենալով՝ նշված է գերմանական ակումբի թվիթերյան էջում։ Գրառումն ուղեկցվում է Չեմպիոնների լիգայի 2019/20 թվականների խաղարկությունում «Բարսելոնայի» նկատմամբ բավարացիների տարած պատմական հաղթանակը փաստող լուսատախտակի լուսանկարով։
«Բավարիայի» արարքն արժանացել է որոշ օգտատերերի քննադատության և կոշտ արձագանքի։