Մյունխենի «Բավարիան» դեռ մտադիր է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերո Սանեին: Այս մասին հայտնում է Bild-ը:
Գերմանական ակումբը «Մանչեսթեր Սիթիին» պաշտոնական առաջարկ է արել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, իսկ կիսապաշտպանին ծանոթացրել անձնական պայմանագրի կետերի հետ: Այլ մանրամասներ չեն նշվում։Սպասվում է, որ ակումբների միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» պատրաստ է Սանեին վճարել շաբաթական 220 հազար եվրո, իսկ տրանսֆերը կարող է արժենալ մոտ 100 մլն եվրո: