fbpx
Սպորտ

Բունդեսլիգա․ Բավարիան ու Հերտան մարտական ոչ-ոքի խաղացին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Քիչ առաջ ավարտին մոտեցավ Գերմանիայի Բունդեսլիգայի առաջին տուրի շրջանակներում անցկացվող «Բավարիա» – «Հերտա» հանդիպում։

Առաջին խաղակեսում գրանցվեց 3 գոլ։ 24-րդ րոպեին տան տերերին առաջ մղեց Ռոբերտ Լևանդովսկին, բայց բավարացիներին ուրախությունը երկար չտևեց։ 12 րոպե անց՝ 36-րդ րոպեին Դոդի Լուկեբակիոն կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ 2 րոպե անց արդեն «Հերտային» հաշվի մեջ առաջ մղեց Մարկո Գրուիչը։ 2-րդ կեսում գրանցվեց ընդամենը 1 գոլ։ Լևանդովսկի 60-րդ րոպեին դուբլ ձևակերպեց և հավասարեցրեց հաշիվը։ Մնացած ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին։

Այսպիսով՝ խաղն ավարտվեց 2-2 ու թիմերը վաստակեցին 1-ական միավոր։

https://www.youtube.com/watch?v=NDSIQM4zTlg

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ