Մյունխենի «Բավարիան» չի դադարեցնում գլխավոր մարզչի փնտրտուքները:
«Հոֆենհայմի» և «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիճ Ռալֆ Ռանգնիկը, ներկայումս Red Bull-ի սպորտային բաժնի աշխատակիցը, հրաժարվել է գերմանական ակումբի հետ բանակցություններ վարելուց: Այս մասին հաղորդում է Bild-ը։
Ներկայումս «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն Արսեն Վենգերն է: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Վենգերին դիտարկում են որպես ժամանակավոր թեկնածուի, որին կարող են հրավիրել մինչև մրցաշրջանի ավարտ նախատեսված պայմանագրով: