fbpx
Հասարակություն

Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. կա տուժած

Հունվարի 9-ին, ժամը 05:41-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ե., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, արգելափակված վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային, ով հոսպիտալացվել է Վաղարշապատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ