Արմավիրում ավտոմեքենան բախվել է բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է

Ամենադիտվածներ

Արմավիրում ավտոմեքենան բախվել է բետոնե պարսպին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է

Հուլիսի 16-ին, ժամը 01:11-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Bluebird» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1974 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա տան բետոնե պարսպին և բռնկվել: Վարորդը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:23-ին, մարվել՝ 01:28-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();