fbpx
Աշխարհ

Փարիզի կենտրոնում քուրդ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, սկսվել է զանգվածային անկարգություն

Փարիզի կենտրոնում քրդական համայնքի ներկայացուցիչները նախօրեին կատարվածից հետո զանգվածային ցույցեր են սկսել: Սակայն խաղաղ ակցիան վերածվել է անկարգությունների, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: ԶԼՄ-ների տվյալով՝ քուրդ ցուցարարները ավերել են կանգառները, հարվածել մեքենաներին, հետիոտնային անցուղիներից հանել սալաքարերը:

Փարիզի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում երեկ հրաձգություն է տեղի ունեցել, հայտնի է 3 զոհի մասին, կան վիրավորներ: Դեպքի վայրից բերման է ենթարկվել 69-ամյա տղամարդ: Փարիզի դատախազի ձևակերպմամբ՝ հարձակման պատճառ կարող են լինել ռասայական ատելությունը:

Լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները տեղի ունեցածի համար մեղադրում են Թուրքիային: Էմանուել Մակրոնը ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին: Նախագահի խոսքով՝ Ֆրանսիայի քրդերը սարսափելի հարձակման թիրախ են դարձել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ