ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարրիսը սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին-Ժան-Պիերը։
«Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 26-ին, նախագահ Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Նաև Փոխնախագահ Հարրիսը առանձին կհանդիպի պարոն Զելենսկիի հետ Սպիտակ տանը»,- ասվում է գրավոր հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության վիճակը, ռազմավարական պլանավորումը, ինչպես նաև Վաշինգտոնի աջակցությունը Կիևին։