ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների` Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ-ում իրավիճակը, 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը, երկկողմ համագործակցության, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր»,- ասաց նա:
Զախարովան ընդգծել է նախատեսված են երկու առանձին հանդիպումներ ԱԳ նախարարների հետ: