fbpx
Աշխարհ

Բայրամովն ու Հոգանը քննարկել են ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պարտականությունները կատարող Դերեք Հոգանի հետ:

Զրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ և Ադրբեջանի միջև համագործակցության օրակարգային հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը:

Հոգանը կարևորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը` տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգության հաստատման համար, ինչպես նաև առկա խնդիրների լուծումը բանակցություններով:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ