Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր հեռախոսազրույց են ունեցել:
Նրանք քննարկել են բարձր մակարդակի առաջիկա շփումները և Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը:
«Կարծիքներ են փոխանակվել 2020թ.նոյեմբերի 9-ին և 2021թ. հունվարի 11-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ, ներառյալ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։