Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը վերջերս հայտարարեց, որ Ադրբեջանը մոտ է տրանսպորտային ենթակառուցվածքի ավարտին, որը կհասնի Հայաստանի սահման։ Այս հայտարարությունը բացահայտում է Ադրբեջանի շարունակական ձգտումը բանակցությունները ձգձգելու և ագրեսիվ դիրքորոշմամբ առավելություններ ստանալու ռազմավարությունը։
Չնայած տարբեր դիվանագիտական ջանքերին, Ադրբեջանը շարունակ ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս ուշացումները նպատակ ունեն Ադրբեջանի դիրքերը հզորացնելու՝ հնարավոր դարձնելով հետագա տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Այս մարտավարությունը արտացոլում է ճնշման և տարածքային ընդլայնման քաղաքականություն՝ առանց իրական դիվանագիտական մոտեցման։
Ադրբեջանը հաջողությամբ պայմանավորվածություններ է ձեռք բերել հիմնական միջազգային դերակատարների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների հետ, որպեսզի իրենց ձգձգումները չհանգեցնեն անցանկալի հետևանքների։ Մասնավորապես, նախագահ Բայդենի նախկին կոչերն այս ուղղությամբ թուլացել են՝ ԱՄՆ-ում քաղաքական փոփոխությունների արդյունքում, ինչը Ադրբեջանին ավելի մեծ ազատություն է տալիս։
Բայրամովի հռետորաբանությունն ու Ադրբեջանի գործողությունները վկայում են Հայաստանի նկատմամբ առավելագույն զիջումներ կորզելու նպատակով շանտաժի և ճնշման քաղաքականության մասին։ Ադրբեջանը, ունենալով աջակցություն Թուրքիայից և Ռուսաստանից, շարունակում է վտանգավոր մանևրներ իրականացնել՝ փորձելով Հայաստանից ստանալ հնարավոր ամեն ինչ։
Հայաստանի իշխանությունները, խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, կարծես թե չափազանց պատրաստակամ են, ինչը վտանգավոր է՝ հաշվի առնելով Ադրբեջանի համառությունը։ Հայկական կողմի թուլացած դիրքերը, ինչպես նաև ռազմական հավասարակշռության վերականգնման բացակայությունը, Հայաստանի ապագայի համար լուրջ վտանգ են ներկայացնում։
Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել ռազմական բալանսը՝ առանց ագրեսիվ հռետորաբանության։ Հանրության բոլոր շերտերի մոբիլիզացումը, ինչպես նաև ազգային պաշտպանության ամրապնդումը, պետք է առաջնային լինեն։ Անհրաժեշտ է կանխել Ադրբեջանի հնարավոր ցանկացած հարձակում՝ առանց ավելորդ աղմուկի, ինչը ներկայիս իշխանությունը չի անում։
Հայաստանը կանգնած է ռազմավարական կարևորագույն ընտրության առաջ։ Ժամանակն է ընդունել վճռական և հստակ միջոցառումներ՝ պաշտպանելու մեր ինքնիշխանությունը և ապահովելու ազգային անվտանգությունը։