Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ասյօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետի հետ դատական համակարգի ներկայացուցիչների հետ հայտնի հանդիպմանը։
Նա ասաց, որ այդ հանդիպմանը ներկա էին դատավորներ, ԲԴԽ անդամներ, Վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի նախագահը ու նրանց ներկայությամբ քրեական գործի նյութ քննարկելն անթույլատրելի է։
Վարդազարյանը նշեց, որ դա անթույլատրելի ձևաչափ է։
Նա նշեց նաև, որ ինքը այդ հանդիպմանը հրավիրված չի եղել։